ՏՏ լուրեր (08.01.2009)
Հայաստանում 2008 թ.-ի ընթացքում Երևան-Մեղրի թվային միկրոալիքային ռադիոգիծ է ստեղծվել։
Այս մասին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։
Նրա խոսքերով, Երևան-Մեղրի ռադիոգիծը կառուցվել է թվային հիմքի վրա և հետագայում թվային հեռուստատեսության զարգացման դեպքում հիմք կդառնա՝ թվային հեռուստատեսության հեռարձակման համար։
Զուտ տեխնիկական տեսակետից այս ոլորտում 2008 թ.-ին փորձնական թվային հեռարձակում է իրականացվել Վանաձորում, ինչը բավականին դրական արդյունքներ է տվել։
Ինչպես նշեց նախարարը, 2008 թ.-ին որոշակի աշխատանքներ են կատարվել հեռուստահեռարձակման ոլորտում, որոշ գյուղերում բարելավվել են հեռարձակման տեխնիկական սարքավորումները, իսկ որոշ վայրերում արբանյակային հեռարձակիչներ են տեղակայվել։
ՀՀ խորհրդարանը 2008 թ.-ի սեպտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում լրացումների փաթեթը, որը նախատեսում է անցում թվային հեռարձակման։
Թվային հեռարձակման անցման վերջնաժամկետը՝ սահմանված Միջազգային հեռարձակման ընկերակցության կողմից, 2015 թ.-նն է։
Ընդ որում, որոշ գնահատականների համաձայն, Հայաստանն ի զորու է արդեն 2010 թ.-ին լայնամասշտաբ աշխատանքներ սկսել թվային հեռարձակման ձևաչափի անցնելու համար:
ՇՈՒՏՈՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՍՈՒՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ԵՐԿՈՒ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ
Փորձագետները կարծում են, որ առաջիկայում Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր բնակիչ կօգտագործի երկու բջջային հեռախոս՝ մեկն անձնական խոսակցությունների, իսկ մյուսը՝ աշխատանքի համար, ուրբաթ հաղորդում է բրիտանական Telegraph թերթը:
Mintel ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության տվյալներով, ներկայում Մեծ Բրիտանիայի միջին տարիքի յուրաքանչյուր աշխատակցին բաժին է ընկնում 1,8 բջջային հեռախոս, և, ինչպես կարծում են փորձագետները, այդ թիվը հասնում է մինչև երկու հեռախոսի՝ մեկ շնչին։ Բացի այդ, համաձայն ուսումնասիրության, որին մասնակցել է հազար հոգի, միայն փոքրիկնրն ու ծերերը չունեն բջջային հեռախոս, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Երկու հեռախոս օգտագործելու սովորությունը տարածված է նաև այսօր. մեկն օգտագործվում է անձնական խոսակցությունների համար, իսկ երկրորդը՝ աշխատանքի հետ կապված խոսակցությունների։ Պետք է ասել, որ բջջային հեռախոսների մի շարք արտադրողներ արդեն իրենց ուշադրության կենտրոնում են պահում այդ վիճակագրությունը և ակտիվորեն մշակում են հեռախոսների նոր մոդելներ, որոնցում կարելի է օգտագործել միաժամանակ երկու սիմ-քարտ:
Փորձագետների կարծիքով, մեկ շնչի համար բջջային հեռախոսների թվի աճը բացատրվում է այդ տեխնիկական ապրանքների գնանկման հետ, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, բջջային կապի օպերատորները փորձում են իրենց հաճախորդներին ավելի ու ավելի մատչելի գներ առաջարկել։
Փորձագետի կարծիքով՝ ֆինանսական խնդիրների պատճառով միակ բանը, ինչի համար ժողովուրդը չի պատրաստվում գումար տնտեսել, դա բջջային հեռախոսն է:
VHS ՖՈՐՄԱՏԸ ԴԱԴԱՐԵՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ
VHS-տեսաերիզների վերջին խոշոր մատակարար Distribution Video Audio հայտարարել է, որ 2008թ. հոկտեմբերին թողարկված տեսաերիզների շարքը վերջինն էր:
«Այդ ֆորմատը մահացել է։ Եվ այս Սուրբ Ծնունդը նրա համար վերջինն է։ Մեզ մնացել է միայն ազատվել նրանից, ինչ մնացել է պահեստումե,- հայտարարել է ընկերության ղեկավար Ռայան Քագլերը: Ներկայացուցիչներն ասում են, որ վերջին երկու տարիների ընթացքում իրացրել են ավելի քան 4 մլն տեսաժապավեն։
VHS (Video Home System) ֆորմատը մշակվել է 1976թ. JVC ընկերության կողմից։ Նույն տարում Եվրոպայում և Ասիայում, իսկ հաջորդ տարի ԱՄՆ-ում հայտնվեցին առաջին երիզները։ Տասներկու տարի առաջ հայտնվեց առաջին DVD-սկավառակը։ 2003թ.-ին ֆիլմերի վարձույթը DVD-ֆորմատով առաջին անգամ գերազանցեց VHS-տեսաժապավենների վարձույթը, ևս երեք տարի անց կինոստուդիաների մեծամասնությունը հրաժարվեց այդ ձևաչափի գործածումից։ VHS-ֆորմատով վերջին ֆիլմն էր՝ «Բռնության պատմությունըե (2006թ.):
2008թ.-ին JVC ընկերությունը հրաժարվել էր տեսամագնիտոֆոնների հետագա թողարկումից։ Սակայն ոմանք մինչ այժմ գնում են դրանք:
20 վեբ-կայքեր, որոնք փոխեցին աշխարհը
Ռուսական marketgid.ru կայքը հրապարակել է այն 20 կայքերի ցուցակը, որոնք, իրենց կարծիքով, փոխել են աշխարհը:
Առաջին հորիզոնականում Թիմ Բերնես-Լիի ստեղծած առաջին կայքն է աշխարհում, որը հրապարակվել է 1991 թվականի օգոստոսի 6-ին: Նա առաջինն էր, ով շրջանառության մեջ մտցրեց ‘World Wide Web’ հասկացությունը: Երկրորդ տեղում GeoCities կայքն է, որը հնարավորություն տվեց ծանոթանալ տարբեր երկրների հետ, ընտրել ճանապարհորդության ուղղությունը արդեն վիրտուալ ձեւով: Հաջորդ տեղում
Blogger կայքն է, որի միջոցով մարդիկ կարողացան ստեղծել սեփական անվճար կայքը ու վարել վիրտուալ օրագրեր:
Չորրորդ հորիզոնականում Սթենդֆորդի համալսարանի ուսանողների ստեղծած կայքն է ` Yahoo!-ն: 5-րդ հորիզոնականում Քեմբրիջի համալսարանի սուրճի ապարատն էր, որը միացվել էր համացանցին հատուկ այն նպատակով, որպեսզի համալսարանի աշխատակիցները համացանցի միջոցով կարողանան տեղեկանալ, արդյոք ներքեւում սուրճ մնացել է, թե ոչ: Ցուցակում ընդգրկվել են նաեւ Վիքիփեդիա օն –լայն հանրագիտարանը, որը թույլ տվեց օգտվողներին ինքնուրույն ավելացնել տեղեկատվություն, ինչպես նաեւ YouTube, Hotmail, Classmates.com կայքերը:
No Comments »
No comments yet.
RSS feed for comments on this post. TrackBack URL




Recent Comments