…չէի սխալվել…..

Filed under: Life — levart @ 1:18 pm February 7, 2009

Ասացս ժամից ուշացել էի..ներս մտա մի քիչ անհանգիստ, հավես չկար մենակ նստելու…նեղված էի` մի քանի անհաջող ու անհաջողակ դեպքերից հետո…անկյունի սեղանին նախկին ընկերուհիներիցս մեկն էր …բարեվեցի…աչքերով քեզ էի փնտրում…բառիս ստոյկի մոտ  մի քանի աղջիկներ էին նստած…նայում էի ուզում էի գուշակեի մարմնի ձևերից որն է ամենաշատը քեզ մոտ……մեկին նմանացրի, բայց չմոտեցա, որովհետև դեմքը չէր երևում…մի քանի տանջալից վայրկյան էլ անցավ…մատուցողուհին նայեց ինձ ու ժպտաց անհասկանալի… ակնթարթները անցնում էին ու որոշեցի ավելի լավ է գոնե նախկին ընկերուհուս մոտ նստեմ` չնայած շատ ցավ էի պատճառել իրեն…մինչ այդ մտածում էի ու ուզում էի որոշումս հաստատել կամ հակառակը` մատուցողուհու բերանի բացվածքը ավելի մեծացավ` ջղայնացա…սկսեցի  խոցող հայացքով նայել վրան` իմ մոտ դա լավ է ստացվում` երևի միակ բանը, որ…չէի հասցրել` մինչև վերջ ծակել, երբ պտտվեցիր ու ժպտացիր..թուլացա, թեթև ժպտացի…չէի սխալվել մարմնիդ ձևերը լավ գիտեմ…փաստորեն… ու կանչեցի այն սեղանի մոտ, որտեղ ես արդեն տեղավորվել էի…ու դու մատով` բառիս բուն իմաստով կանչեցիր ինձ` այնպես ինչպես էռոտիկ խաղիկների ժամանակ` ակտից առաջ է լինում..քո մոտ էլ դա է լավ ստացվում` միակ բանը, որ…հանդուրժեցի` փոշմանելով…այդ օրը, ինչպես դրան նախորոդող օրերը անհաջող էին…խոսակցությունը չէր ստացվում` չնայած պատմելու բան` տոննայով…էն ստրեսները, որ ես տարելի էի այդ օրերի ընթացքում մի քանի ամսվա հերիք էին`  ստրես աշխատանքի վայրում ու դրա հետ կապված նույնպես ստրես… քեզ մի քանի բան պատմեցի…լսում էիր, բայց չէիր լսում…դա ավելի նյարդերս քանդեց…լռությունը երկար շարունակվում էր ու ես արդեն չէի կարող զսպել կրքերս…այն ինչ չէի ասել որոշ մարդկանց` ասեցի քեզ…չգիտեմ ինչու…կներես…դե, քո լեզվին փական չկա…այդպես վիճեցինք ու կրկին լռություն..երկար…խախտեցիր…ասացիր, որ ընկերոջդ ասել ես իմ մասին…մթոմ զայրացել է…բայց համաձայնել է շարունակել հանդիպել քեզ հետ…դու էլ դեմ չես..ավելի կատաղեցի` էդ ով ա էդ …բնությամբ տղամարդը չի կարող հանդուրժել դա` անկախ նրանից ինքը քյառթույա, դոձիկ, արտասահմանցի, հայ, թե ինչ…եթե հանդուրժում ա…ուրեմն բնությամբ նոռմալ չի, կամ էլ, որ ավելի հավանական է` քեզ չի սիրում…ու քեզ դուր է գալիս դա?…չգիտեմ, ասում ես..ինչ է նշանակում չգիտեմ…ինչ խ…իս չգիտեմ, ինչ է նշանակում խառն եմ, սխալ ժամանակ ենք հանդիպել և այլ …ես չեմ ուզում, բայց ստիպված եմ….թքած ունենալ քեզ վրա…մի նեղվիր ու նեղացիր…ես քեզ մեկ անգամ ասացի, որ չհանդիպես շատ լուրջ, առանց կատակի ամենայն խստությամբ…դու ասացիր` մի սահմանափակի ինձ..ես էլ…չնեղանաս ինձանից…այդպես…դու էլ տրամադրություն չունեիր, ես էլ …քեզ մոտ էլ ստրես է ինձ մոտ էլ…ու այդպես մի քիչ քաշքշեցինք իրար…չէի թողում գնաս, հետո դու չէիր թղում ես գնայի…ու դա այդպես երկար կշարունակվեր, եթե երկուսս էլ չհոգնեինք…անձնատուր եղանք երկուսով…երբ հեռանում էիր պայուսակս հետդ տարար…ես էլ թքած ունեի, մտածեցի, ոնց էլ լինի ետ կգաս, բայց չէ…ստիպված էի վազել ետևիցդ…մինչև մորաքրոջդ դռան դեմը եկա……ժպտացիր…ուժեղ համբուրեցիր ու թակեցիր դուռը…

 

Երբ նստած էինք ես քեզ շատ վիրավորեցի` դու արդեն գիտես, որ ես կոպիտ եմ նրանց հետ ում սիրում եմ շատ…անկախ նրանից, թե դա ինչ սեր է

3 Comments »

  • “…բնությամբ տղամարդը չի կարող հանդուրժել դա..”,
    իսկ ինչ ես մտածում բնությամբ կինը ? նույնպես չի կարող, թե էդ ուրիշ է

    Comment by anna simonyan — February 25, 2009 @ 6:55 pm

  • ayo, karox e, inq@ bnutyamb, ayl npatakov e stexcvel

    Comment by levart — February 26, 2009 @ 10:53 am

  • aysinqn, karox e handurjel u handurjum e

    Comment by levart — February 26, 2009 @ 10:54 am

RSS feed for comments on this post. TrackBack URL

Leave a comment

Armwebs.com Armwebs.com