Հայաստանը դարձավ չեմպիոն:
Դրեզդենում ընթացող Շախմատի համաշխարհային 38-րդ Օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ օլիմպիական չեմպիոն. Հայաստան-Չինաստան խաղն ավարտվեց 2,5:1,5 հաշվով: Այսպիսով, Հայաստանը Օլիմպիադայում 11 տուրերի ընթացքում վաստակելով 19 միավոր միանձնյա գլխավորեց մրցանակային աղյուսակը: Շախմատի 38-րդ Օլիմպիադայում մասնակցում էր 142 երկիր: Մրցանակային մյուս տեղերի համար պայքարը դեռ շարունակվում է. ամեն ինչ կախված է Իսրայել-Նիդեռլանդներ դիմակայության ելքից: Նկատենք, որ Ռուսաստանը Իսպանիայի հետ պայքարում` խաղալով ոչ ոքի` 2:2 դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից:Հայաստանի առաջին հաղթանակը 2006-ին էր, Թուրինի 37-րդ օլիմպիադայում:
Այս պահի դրությամբ Հայաստանի կանանց հավաքականը 1,5:0,5 հաշվով հաղթում է Հնդկաստանին: 3-րդ և 4-րդ տախտակների վրա Նելլի Աղինյանն ու Լիլիթ Գալոյանը շարունակում են պայքարը:
Աղբյուր` Panorama.am
3 Comments »
RSS feed for comments on this post. TrackBack URL




Ուռաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա!!!!!!!!!!!!! we are the chempions!!!!!!!!!
Comment by AnilE — November 25, 2008 @ 7:23 pm
Smart Armenians, at last you show that you are smart!
Comment by Ani — November 25, 2008 @ 8:56 pm
2011…
I would like to thnkx for the efforts you’ve put in writing this site. I’m hoping the same high-grade site post from you in the upcoming as well. In fact your creative writing skills has encouraged me to get my own site now. Really the blogging is sp…
Trackback by MMdYcbbgcx — October 16, 2011 @ 7:54 am