Մոնիկան “երգեց”:

Filed under: Life — Tags: — AnilE @ 1:54 am November 23, 2008

Երեւի մեզնից շատերն էին նայում մանկական <Եվրատեսիլը> ու սկի չհասցրեցին էլ նույնիսկ անհանգստանալ, իսկ Մոնիկան երգեց ու գնաց: Կատարեց իմ կարծիքով <մաքուր> ու լավ: Ձայնի տեմբռը հզոր է, նույնիսկ մի տեսակ մանկական ձայնի տպավորություն չի թողնում: Մինչ <Եվրատեսիլի> սկսելը` թոք-շոուի ժամանակ, վոկալի հայ մասնագետները, երաժշտագետները, Անդրեն, արեւիկցիները ու Հայաստանում անցկացված նախնական մրցույթի բոլոր մասնակիցները իրենց խոսքն ու բարեմաղքթանքները ասեցին Մոնիկային եւ իր հետ ելույթ ունեցողներին: Երվանդ Երզնկյանն էլ մաղթեց, որ Մոնիկան <երգի>: Կարծում եմ` ամենապետքական մաղթանքն է:

Եկավ միավորները հաշվելու ժամանակը, ու մենք էլի մեր հույսը դրեցինք ոչ միայն Մոնիկայի, երգի ու Եվրոպայի վրա, այլեւ Սփյուռքին թողեցինք  հույսի ամենամեծ բաժինը: Բայց այս տարի Եվրոպային գերեց մեղուների ամենքին հասկանալի բզզոցը: Վերջիվերջո տնտեսական ճգնաժամի շրջանում մեղուները կարող են ահագին օգուտ բերել Եվրոպային. համ աշխատասեր են, համ զոլավոր /ինչն այժմ շատ մոդայիկ է/, համ էլ մեղր են պատրաստում /ինչն էլ շատ առողջարար է/: Իսկ թե Վրաստանը ինչքանով կքաղաքականացնի այս մանկական մրցույթը ու իր հաշվին կվերցնի Եվրոպայի սահմանած հաղթանակը, հայտնի չէ. ժամանակը ցույց կտա:  Բզզզզզզզ…..

1 Comment »

  • 2011…

    Hi, i think that i saw you visited my blog so i came to “return the favor”.I am trying to find things to improve my site!I suppose its ok to use a few of your ideas!!…

    Trackback by MMdYcbbgcx — October 16, 2011 @ 8:06 am

RSS feed for comments on this post. TrackBack URL

Leave a comment

Armwebs.com Armwebs.com