ԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ` մի ԳՆԱ..
ստեղնաշար ու դու..քո լռած աչքերը, անիմաստ խուսափումներն ու սարսափի հասնող տգիտությունը…այո, ես սիրում եմ հենց քո այդ ոչինչ չարտահայտող մռութը..հենց այդպիսին լինելու համար… լինելու, սվիններով պոկված, ճղճղված քո հոգին, որ մաշվել է… մաշվել է միայն նրա համար, որովհետև դու…դեռահաս ես դեռ` չնայած տարիքով մեծ…վաղուց ժամանակն էր…քեզ ասելու, որ ասելիք չկա…սիրում ես ու վերջ…ինչ է այդ սերը այդպես էլ չհասկացա, միայն մի բան հիշեցի այդ սեր-ՍԵՐԻՑ…հիշում ես այն այգին, այն օրը, որ ես երևի ի ուրախություն իմ ծնողների ծնվել էի…ծնվեց մի սեր?…չէէէէէէ…հաստատվեց այդ օրը…ես այլևս քո հետ երջանիկ չեմ եղել…ռադ եղի իմ կյանքից, որ կարողանամ ասել` կյանքս..թե չէ դու ինձ համար ինչ կյանք, դու ոչնչություն էս,չէ, լուրջ…երջանկություն?…հա, հիշեցի հենց էդ օրն էր…էդ գորշ, տխուր ու շոգ, ահավոր շոգ …-ը..ատում եմ շոգը…բայց, ինչի լացեցինք, հենց տենց անիմաստ` ամեն ինչ լավ էր, չէ?…բայց հիշում ես, իրոք` աշխարհը մերն էր…հետո ինչ, որ ես քեզ ասել եմ, որ սիրում եմ…ինչ?…դու ինձ հարցրել ես, թե ես եմ պարտավորվել…ասել եմ ու վերջ…ու հիմա էլ ասում եմ, ռադ եղիր իմ կյանքից, որ կարողանամ ասել` կյանք, ես քեզ սիրում եմ…ժպտում ես?…մի ուրախացի քեզ չեմ ասում…կյանիքին եմ ասում` կյաաանք, ես քեզ սիրում եմ…վաղուց չէի ասել գիտես?…չգիտես, դու միշտ էլ այդպիսին էս եղել, սահմանափակ ու…ինչ ասեմ, որ չվիրավորվես…փակ, մի տեսակ, անկիրք ու…կարծես հեզաբարո…բայց, չէ, կրակոտես…հիշում եմ այն օրը…նույնիկս իմ բազմափորձ սեռական կյանքը` նվաղեց քո հարձակումների ներքո…բայց միայն անակնկալից… ոչ այլ ինչ քան զարմանք…ինչպես այս զսպվածության թագուհին…չէ լավ, շատ ես անզուսպ դարձել…ատելու չափ…հա, այդ օրն էլ լավ էր..հիշեցի ես ու դու էինք, մեկել իմ ընկերը իր զուգընկերուհու հետ…այգին մեծ էր ու փառթամ…բացի այդ շրջակայքում մի 50 կմ-ի վրա մարդ չկար…հա, ինչ լավ հիշում եմ դու ցանկացար..ես չէ…ապուշ…էշ-էշ քո մասին էի մտածում…ոչ այնքան քո, որքան քո…լավ չասեմ..դա քո սրբությունն է..ախ, գոնե տեղ թողնեիր, ասեի սուրբ, դու սուրբ աղջնակ…չէ, ինչպես քո կանացի գելխեղդությունը բռնեց…մուռ էիր հանում, ումից?…ինձնից?… չես կարող, գիտես ինչու?…ժամանակին…չէի ասում, որ սիրում եմ, բայց սիրում էի, հիմա…ասում եմ ու էլի սիրում եմ…տարբերությունը, որն է?…դե, որ ասում եմ տգիտությունդ սիրում եմ…ես էլ չգիտեմ…միայն մի տարբերությամբ…այն ժամանակ շուտ պոկ էի գալիս ձեզանից..հա, շատ արագ մի րոպե, մի սխալ հայացք ու ինձ պետք է ման գայիք…որտեղ ասես…բայց չէիք գտնում…փոխում էի ձեզ էժանագին հողաթափերի նման, որոնք իմ մոտ միշտ շուտ են պոկռտվում` տանը պարում եմ ու պարապում…տենց…բայց ինչ եղավ, այ ապուշ…տենց չնայես վրաս, ես այլևս չեմ հուզվում քո փիսիկ-մռութներից..տեղ թող որ ասեմ.` կյաանք, ես քեզ սիրում եմ..տեղը լավն էր, հիշում եմ առաջին հանդիպումը,..վաաայ…ինչ մեղք էի…լսում էին յոնջա կերած հորթի պես…ինձ թվում էր…ահա, եկել է իմ սրտի տիրուհին…ապուշ…չէ, իրոք…հիմա այդպես չեմ կարծում…գիտես ինչի…ես տիրուհի չունեմ..միայն մեկի հետ?…ահավոր է..սարսափ ֆիլմ ու ես չեմ սիրում սարսափ ֆիլմեր…դրանք հիմնականում անբովանդակ հիմարություններ են լինում…հա, տիրուհու մասին…օրինակ, իմ տիրուհիները ամեն օր տարբեր են…հա, ինչ?…ինչ ուզում ես ասա…զզվելի, շնացող…պտի ապրեմ չէ…այդպես էլ է լինում…հա, գալիս ու ասում եմ…ես քեզ սիրում եմ…բայց է`լ չեմ ասելու…բա, այդպես չի…ում խափեմ? ինձ, թե քեզ…մեկել այն օրը հիշում ես?…ասեցիր<…> առանց քեզ չեմ կարող ապրել…լացում էիր. լացում…փաթաթվել էիր պարանոցիս ու չէիր իջնում..մի լքի ինձ, մի լքի ինձ…ասում էի չէ, ես չլքեմ դու ես լքելու…այդպես էլ եղավ, ասում էի չէ…խելացի եմ կյանքը 10, չէ…առայժմ 5 մատիս պես գիտեմ…գիտես, ինչն է զարմանալի..այն ժամանակ, էդ գիշերը, հիշում ես չէ? մութ էր..հեչ չէի ազդվել…հիմա, որ հիշում եմ…ուզում եմ գրկեմ…ու լացում ես, լացում…մի լացի, որ տեղ չունենամ ասելու` կյաաանք, ես քեզ սիրում եմ…օօօօօօօօ, իմ տղամարդկային ատելությունը, քո կանացի ատելության դեմ շան թուլա է..ասեցի, հիշեցի…էն <…>, ով է…հա,հա, որ տեսանք` բարևեց…ոնց եմ սիրում, քո խորամանկ ժպիտդ, մանավանանդ` դատարկ գլխովդ…համովս ուզում եմ ասեմ, բայց չեմ ասի, շատ եղավ քեզ այսօր…դե գնա, ինչ ես կանգնել, ինչի ես սպասում, որ հրաժեշտի համբույր տամ?…չի լինելու…էդ համբույրներն ու պաչիկները քեզ պահի…արդեն վաղուց քո շրթունքներդ ինձ չեն հմայում…համով են, քաղցր, դելիկատես…բայց տար այն կողմ…ատում ես ինձ?…շնորհակալ եմ, բայց ես քեզ ուզում եմ լքեմ….իսկ դու ինչ ես անում?…մի քայլով մոտիկանում ես…անիքնասեր…չէ, չէ լռելով հեռացիր…հիստերիկ…ճղճղոցդ կտրիր, նյարդերս քանդում է, գիտես, է դ քո հոգեկան խանգարման ճիչը..դու հիվանդ գիժ ես` վատ իմաստով…գնա բժշկի, թող հոգեբանական օգնություն ցույց տան, հետո չգաս մոտս, ասես` ուղղվել եմ…դուք անուղղելի եք…լավ, մի րոպե..խոսում եմ, չէ…լավ մի րոպե, մի րոպե…ես էլ ուժ չունեմ, քեզ պահելու…դե, մի գնա, որ ուժի չդիմեմ…գնում ես?, լավ..եղավ քեզ էլ իմացանք, սրիկա, պոռնիկ, անասուն…չէ, չէ, չէ, մի լացի…մի գնա, մի լքի ինձ կյանք…կյաաանք ես քեզ սիրում եմ…լքեցիր..լավ է տեղ թողեցիր, որ քեզ ասեմ` կյանք, ես քեզ սիրում եմ..գնացիր, եղավ, անասուն, դու սկի չգիտես, թե սերն ինչ ա, փախի ու ինձ հանգիստ թող, հազիվ կպրծնեմ քեզանից…գնացիր…<վարպետ, քշի էն դեղին տաքսու հետևից…մենակ արագ, էլի..>
to be continude
10 Comments »
RSS feed for comments on this post. TrackBack URL




what a bullshit….es apsosum em en jamanake vor tramadreci sa kardalun….
Comment by armenia — November 21, 2008 @ 11:16 pm
verjn er! vonc en mardiq sirum eshutyamb tarapel!!!!bayc durs ekav! hetaqrqir voch a….
Comment by N.G. — November 21, 2008 @ 11:52 pm
Sharunakutuny yerb klini?
Comment by Black Rose — November 25, 2008 @ 9:44 pm
Հնարավոր է չլինի՚՚կարծում եմ դրանից շատ չի տուժի արդեն տեղադրված տեքստը
Comment by levart — November 26, 2008 @ 9:01 pm
arajin mas@ kardaluc heto mtaceci en, inch vor grvac er arachin comment-um ….
shat anhaskanali er u animast ….
2rd mas@ kardaluc heto nor patkeracnum/haskanum es te incher es kardacel …
patmvacq@ 2 masi bajanel, 2 vernagir darcnel@, @st is lav mitq cher ….
normal “kinon” “anham” skizbov “serial” a darcel …
@ndhanur armamb kyanqum der chkoxmnoroshvac, mi qich babnik u siruc merjvac eritasardi masina ….
bayc tex-tex temayic shexumner kan, voronq tuyl chen talis liovin mtnes iravichaki mech ….
minchev hascnum es, et pahin heros@ sksuma iravichakin “chsazox” mi ankap bani masin mtacel …
chnayac ayn maserum vor chi mtacum/hishum heros@, u ir zgacmunqnerna artahaytum, bavakanin irakana stacvel ….
karcum em patmvacq@ mtacacina, ev hexinak@ nman iravichakum der chi haytnvel, vori hetevanqn el exel en @ntercoxin temayic shexox “herosi” hishoxutyunner@ (et nex majalin) ….
P.S.
husov em shat kopit chem exel im qnnadatutyunnerum ….
uxxaki grel em ayn, inch zgacel em kardalu @ntacqum ….
Comment by karenk — November 28, 2008 @ 2:33 am
levart?
inch es mtacum stacac commentnerit masin., ?sranc u @ndhanrapes ..
inch es mtacum vor comment en anum?
Comment by anna simonyan — December 7, 2008 @ 6:40 pm
vochinch chem mtacum` da im xndir@ che..yuraqanchyur mard uni ir karciq@ u iravuqn uni ayn korekt dzevachapov artahaytel…isk inchu es aharcnum?
Comment by levart — December 8, 2008 @ 10:59 am
vochinch chmtacel hnaravor chi) urish ban shat erkar chmtacel.
es nor em es blogamaniai mej, erevi dra hamar
indz tarorinak tvacin komentner@ chnayac naev hetakrkir.
lav es el mi hat comment anem) – arajin handipacs textern ein es situm vor non-stop u minchev verj kardaci.
Comment by anna simonyan — December 8, 2008 @ 12:33 pm
mersi.
Comment by levart — December 8, 2008 @ 2:09 pm
@@@@, mi tesak hogeharazat pah kar mej@ gites??? mi tesak el ankap er, che bajc inch uzum es asa mej@ sht mot ban kar im srtin,,,,
Comment by Dady — December 27, 2009 @ 11:53 pm