ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ՖԱՎՈՐԻՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Դրեզդենում անցկացվող 38-րդ համաշխարհային օլիմպիադայի ամենավճռական մրցամարտում հաղթել է Ռուսաստանի հավաքականին 2,5-1,5 հաշվով: Մինչ այդ հաղթանակը մրցաշարային աղյուսակը գլխավորում էին Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականները, իսկ այժմ Հայաստանը միանձնյա առաջատարն է:
Վճռորոշ է եղել Գաբրիել Սարգսյան- Գրիշչուկ մրցամարտը, որտեղ Գաբրիելը հաղթանակ է ապահովել Հայաստանի համար: Ներկայումս Հայաստանի հավաքականն ունի 13 միավոր: 12 միավոր ունեն Գերմանիան, Իսրայելը և Ֆրանսիան, իսկ 11-ական միավոր` Ռուսաստանը, Ուկրաինան և Չինաստանը:
Օլիմպիադայի ավարտին մնացել է 4 տուր, իսկ Հայաստանն արդեն հանդիպել է գլխավոր հավակնորդներից 2-ի հետ: Հաջորդ տուրում մեր հավաքականը խաղալու է Ֆրանսիայի թիմի հետ:
Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաջող է անցկացրել 7-րդ տուրը 3-1 հաշվով հաղթելով Ավստրիայի շախմատիստուհիներին և իր միավորների քանակը հասցնելով 10-ի: Հաջորդ տուրում կանանց թիմը կհանդիպի Ադրբեջանի հետ:
Աղբյուր` Panorama.am
1 Comment »
RSS feed for comments on this post. TrackBack URL




2011…
Excellent goods from you, man. I’ve understand your stuff previous to and you’re just too magnificent. I really like what you have acquired here, really like what you are saying and the way in which you say it. You make it entertaining and you still …
Trackback by MMdYcbbgcx — October 16, 2011 @ 8:30 am