…ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ…ԱՂԵՏԻ ՇԵՄԻՆ~~


“Marriott” հյուրանոցում երեկ միջոցառում էր. Թեղուտի հարցն էր չարչրկվում:
Թվում է` ամեն ինչ շատ պարզ է. հանքավայրի շահագործումը` անթույլատրելի: Պետք չէ փորձագետ լինել հասկանալու համար, թե ինչ վերահաս աղետի առաջ ենք կանգնած: Ոչ մի ողջամիտ ու իր խիղճը չկորցրած հայ չի կարող հանդուրժել, երբ հարյուրավոր հայ մանուկներ ծնվում են հրեշավոր հիվանդություններով, տառապում և վեց տարին չբոլորած մահանում, երբ թունավորված հարյուրավոր հայ ընտանիքներ դանդաղ մահվան են դատապարտված կամ լավագույն դեպքում պետք է ապրեն` տառապելով քիմիածին ծանր հիվանդություններից, երբ մեր աչքի առաջ բռնաբարվում է մեր Մայր բնությունը …
Բայց, արի ու տես, որ դեռ “քննարկումներ” են հարկավոր, “կարծիքների փոխանակումներ”, “հանրային լսումներ” …
Միջոցառումը երկու խոսքով կարելի էր այսպես բնութագրել. “ACP” ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանի հաղթական մռնչոցին (պետք է արժանին մատուցել նրա հռետորական տաղանդին) հետևեցին ՀԿ-ների ու անհատ քաղաքացիների (թեև արդարացի, բայց միայն) մանր մունր մլավոցներն ու խայթոցները, որոնք ոչ քիչ զվարճություն պատճառեցին մեր անհաղթ հերոս պր. Արզումանյանին: Ցավոք և ի զարմանս ինձ, չգտնվեց մի ընդդիմախոս, որ ըստ արժանվույն հակադարձեր գործ. տնօրենի հիպնոտիկ աճպարարությանը, կամ համախմբված պայքարի կոչ աներ ներկաներին, ժողովրդին: Ընդհանրապես, միջոցառումը պատվերով համերգ էր հիշեցնում:
Էսպիսի ներկայացումներից հետո սկսում ես տարակուսել` արդյո°ք չի սպառել մեր ազգն իր բարոյական պոտենցիալը:
” Անկախ քաղաքացի` Հրայր….




Leave a Reply