Եկեք բացենք մեր սրտերը և աչքերը

Filed under: Kids — Tags: — ArmKids @ 8:19 am October 9, 2007

Հոկտոմբերի 6, սովորական աշնանային օր: Առաջին հայացքից չտարբերվող, սակայն, սպասեք , մի շտապեք, Խարբերդի մանկատանը տոն եր` Աշնան տոնը:

Մենք ներկա էինք` մի խումբ երիտասարդ հանդիսատես: Արդեն սովորական օր չէր և մեր համար և երեխաների:

Մանկատան` այդ փոքրիկ աշխարհի, բնակիչները գեղեցիկ ներկայացում եին պատրաստել, իհարկե, մանկավարժների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Անգնահատելի է նրանց հետ կատարած աշխատանքը, իսկ բառերը չեն կարող արտահայտել նրանց հոգատարության կարևորությունը:

Մեր նպատակը չէ նկարագրել մանկատան բնակիչների կյանքը` որի գույները այդքան ել բազմազան չեն, կարիքները, որոնք քիչ չեն: Նպատակն է փորձել վերացնել հասարակության` հենց մեր կողմից առաջացրած պատը` անջրպեդը, փորձենք բաց անել մեր սրտերը և տալ փոքրիկներին այն ջերմությունը ինչի կարիքը բոլորս ունենք, տալ մեր ընկերությունը` ինչի կարիք նրանք առավել ևս զգում են: Անտարներություն: Մի± թե սրան են արժանի: Մենք միայն սա են ք տվել` անտարբերություն:

Իհարկե մեր այցելությունը քիչ էր երեխաներին լավ ճանաչելու համար, սակաըն տեսանք նրանց ձեռքի աշխատանքները, որոնք հիանալի եին, լսեցինք նրանց երգը, արտասանոթյունը:

Հույս ունենք այսպիսի անսովոր օրերը քիչ չեն լինի և մեր և երեխաների կյանքում…

Լուսինե

No Comments »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URL

Leave a comment

Armwebs.com Armwebs.com