Home » 2013 » May (Page 3)

30 օր երաժշտության հետ. օր 29. երգ իմ մանկությունից

Կար ժամանակ, երբ չունեի սեփական երաժշտական ճաշակ ու լսում էի այն, ինչ ծնողներս: Կար ժամանակ, երբ առանձնապես երաժշտություն չէի սիրում ու ներվայնանում էի, երբ հեռուստատեսությամբ երաժշտական հաղորդումներ էին լինում (եթե, իհարկե, լույս լինում էր հեռուստացույց նայելու համար): Ու հենց էդ տարիքում էր, որ հավեսով լսում էի Ռուբեն Հախվերդյանի երգերը: Երբ մեծացա, ունեցա իմ սեփական ճաշակը, նա մնաց իմ սիրելի կատարողներից: Ու էս երգը, որ հիմա կդնեմ, մանկությունիցս եմ հետս բերել: Հիշում եմ՝ սիրում էի, երբ հեռուստացույցով ցույց էին տալիս տեսահոլովակը: Մի նիհար տղա էր, որը թղթե նավակը դնում էր գետի մեջ ու հետևից վազում: Ու մեկ էլ վերջին կադրն եմ հիշում, երբ իսկական մեծ նավ է հայտնվում: Ցավոք, youtube-ում չգտա տեսահոլովակը:

Իսկ ես մինչև հիմա սպասում եմ, որ նավակը նավ է դառնալու:

Read More..

Beauty styling on Eurovision backstage

Shat hetaqrqir e evratesili beauty koghmy. Arandzin hatkacvac taracqum nstac en varsavirnery u vizajistnery, bolory tuy tattoonerov ( chem karogh nkaragrel inch astichani) . Bolory ashxatum en gragikov, naxoroq mez asum en tebum buy cialis online canada hamar qani rope e hatkacvac, orinak 5 kam 15. Verjin mitumnerin yntaraj, ka naev moruqi expert, ov hardarec [...]

Read More..

Dorians backstage exclusive!!!

  bolor porcery arden ancel en, amen inch parz e, mnum e eluyty lav ancni u menq lav dzayner stananq. Shat hetaqrqir e ancnum. porci jamanak etnabem baci tgheqic katohh e gnal menak mi hogi… erek glkhavor pordzi jamanak ayd hnaravorutyunic ogtveci es. shat tpavoricher dahlichy bemi koghmic.  shat kayfa vor andznakazmy ashxatuma hangist u [...]

Read More..

Dorians on Eurovision 2013

Erek fantastik or er. Nerka ei Eurovisioni glkhavor porcerin. Nuynisk amenaglkhavor porci jamanak bemi hetevum ei, baic dra masin hajord postum. Fantastk kazmakerpvac u arag vichaka etnabemum. Orinak varsaviry naxoroq asum e te qani rope karogh e hatkacnel konkret mardu. Doriansi tgheqi tramafrutyuny lav e, nranc aystegh bolory sirum ev hargum en, arandznapes texnikakan andznakazmy ev [...]

Read More..

ArmComedy 109 – Արտյոմ Պոֆիգունց

Դիտեք ArmComedy` շաբաթվա լրատվության երգիծական ամփոփումը ԱրմՆյուզի եթերում: Շաբաթվա լրատվության երգիծական ամփոփում: Դիտեք ԱրմՆյուզի եթերում ամեն չորեքշաբթի և շաբաթ 20:30, կրկնություն` հինգշաբթի 14:30 շաբաթ 23:30 Կիրակի օրերին 11:00-12:00 և 22:10-23:00 ArmComedy ԺԱՄ Արմնյուզի եթերում, դիտեք շաբաթվա երկու թողարկումը իրար հետևից: Այս թողարկման մեջ` Օրվա հյուրն է կինոթատրոններից մեկի տնօրենը Լուկաշեկոն կաթվածահար արեց Երևանի երթևեկությունը Աբովյան [...]

Read More..

Հոլանդացիների քարտամոլությունը

Էսքան երկրեերկիր պտտվել եմ, ոչ մի տեղ չեմ տեսել, որ ամեն ինչ էս աստիճանի էլեկտրոնայնացված լինի, ինչքան Նիդեռլանդներում:

Առաջին անգամ էս կողմերում հայտնվել եմ մոտ վեց տարի առաջ, երբ Ամստերդամի մի հիվանդանոցում պրակտիկա էի անցնում: Հենց սկզբից իմ նկարով մի քարտ ստացա, որը պիտի որպես բեջ վրաս կպցնեի, բայց բազմաթիվ այլ ֆունկցիաներ էլ էր կատարում. փակ դռներ էր բացում, լվացքատանը մաքուր խալաթ էր տալիս ու ամենակարևորը՝ ճաշի համար վճարում էր: Բայց վերջինիս համար պետք է ունենայիր մեկ այլ՝ բանկի քարտ, որպեսզի փող փոխանցեիր վրան: Ու ամենացավալին այն էր, որ հիվանդանոցի ճաշարանում միայն այդ բեջ-քարտով կարող էիր վճարել, կանխիկ դրամ չէին ընդունում: Մեկումեջ բժիշկները լիցքավորում էին քարտս կամ իմ փոխարեն վճարում, ես էլ կանխիկն իրենց էի տալիս:

Երկու տարի անց նորից եկա Նիդեռլանդներ: Պարզվեց՝ տրանսպորտի համար վճարման նոր համակարգ է ներմուծվում, այն է՝ առաջվա տոմսերի փոխարեն լինելու են քարտեր, որոնց վրա կարելի է փող դնել ու մտնել-դուրս գալուց անպայման ծնգացնել: Մոռանալու դեպքում տուգանվում ես: Էն ժամանակ էդ համակարգը նոր էր, ես էլ խիստ ժամանակավոր էի, կարելի էր առանց դրա ապրել: Ավելին՝ անցյալ տարի էլ առանց քարտի հանգիստ գոյատևեցի, բայց այս տարի արդեն, երբ գնացքի համար զեղչ էր պետք, ստիպված ես էլ քարտավորվեցի:

Նախանցյալ տարի, երբ նոր էի եկել էստեղ սովորելու, պարզվեց, որ քսերոքսի ու պրինտի համար հատուկ քարտեր են պետք, որոնք վաճառվում էին քոփիշոփերում: Սակայն շուտով այդ համակարգը վերացավ, ու պետք էր օնլայն լիցքավորել հաշիվդ, հետո այն կապել տրանսպորտիդ կամ չիպ պարունակող որևէ այլ քարտի: Իհարկե, տեսականորեն կարելի է առանց քարտի յոլա գնալ, բայց ամեն անգամ տպելիս ու քսերոքս անելիս էդ փոքր ապարատի վրա պիտի լոգին լինես, իսկ դա շատ անհարմար բան է: Այնուամենայնիվ, մինչև վերջերս որևէ քարտ չէի կապել հաշվիս, ամեն անգամ մի բան տպելիս լոգին-փասս հավաքում էի:

Էս մեր գրադարանի կաֆետերիայում սուրճի ապարատներ կան, որոնցից օգտվում ենք ժամը երեքից հետո, երբ կաֆետերիայի աշխատող մասը փակվում է: Բայց վերջերս շոկ ապրեցինք՝ հայտնաբերելով, որ մանրադրամի համար նախատեսված անցքերն անհետացել են, փոխարենը քարտի տեղ է հայտնվել: Ուսանողականը փորձեցինք, չեղավ: Վազեցի պրինտերների մոտ, տրանսպորտի քարտս կապեցի հաշվիս: Նորից փորձեցի ապարատը: Սուրճ տվեց: Ձևը գտանք:

Բայց պարզվում է՝ ես այն հազվագյուտ բախտավորներից էի, որ ձևը գիտեր, իսկ Սոֆյան ընդհանրապես տրանսպորտի քարտ չուներ, իմից էր օգտվում: Հաճախ է պատահում, որ ժամը երեքից հետո էնտեղ նստած սուրճ ենք խմում ու տեսնում ենք, թե քանի հոգի է գալիս, զարմանում, որ չի կարող սուրճ գնել, թողնում-գնում:

- Պատկերացնում եմ՝ ինչքան վնաս են կրում էս նոր համակարգի պատճառով,- անընդհատ ասում է Սոֆյան՝ առաջարկելով թաքնված տեսախցիկով նկարել բոլոր մոտեցողներին ու ճարահատյալ հեռացողներին:

Իհարկե, լինում են ֆայմովներ, որ մոտենում են մեզ, հարցնում, թե արդյոք քարտ ունենք: Ես էլ սիրով բոլորին տրամադրում եմ քարտս՝ դիմացը կանխիկ մանրադրամ վերցնելով:

- Բիզնես արա,- առաջարկում է Սոֆյան,- ամեն բաժակ սուրճի դիմաց լրացուցիչ կես եվրո ուզիր:

Հիմա հետս լիքը տարբեր քարտեր եմ ման տալիս: Մեկը բանկինն է, որով խանութներում վճարումներ եմ անում. էստեղ նույնիսկ մի եվրոյանոց առևտուր անելիս կարող ես քարտով վճարել: Մեկը սպորտային ակումբինն է. ամեն անգամ մտնելիս պետք է ծնգացնել: Երրորդը սուպերմարկետի բոնուս քարտն է, չորրորդը՝ ուսանողականս, որի բազմաթիվ ֆունկցիաներից մեկը նաև գրադարանում գիրք տալն է, հինգերորդը կացության իրավունքս, վեցերորդը՝ տրանսպորտի քարտը, որ ժամը երեքից հետո առանց սուրճի չմնամ:

Read More..

Աշխատատեղեր “Սպայկա” ընկերության կողմից

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆԵՐԱԿԱՅԱՑՆՈՒՄ Է “Սպայկա” ընկերությունը և ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ Ուսանողական Խորհուրդը համատեղ ուսանողներին են ներկայացնում աշխատատեղեր: Ընկերությունը հայտնում է, ոևժր աշխատանքը ժամանակավոր է, սակայն վճարովի (ամսական 75 հազար դրամ), իսկ աշխատաժամերն են՝ 1-ին օր՝ 08.00-15.00 2-րդ օր՝ 15.00-22.00 3-րդ օր՝ 22.00-08.00 Ցանկացողները կարող են աշխատել հավելյալ ժամերով և վարձատրվել ավել գումարով: […]

Read More..

Հյուրանոց ArmComedy 33 – Գոռ Կիրակոսյան

Ամեն կիրակի ԱրմՆյուզի եթերում 20:30 հյուրընկալում ենք քաղաքական և ոչ այդքան քաղաքական գործիչների, ում հետ քննարկում ենք ընթացիկ իրադարձությունները, միասին ծիծաղում ենք ու տարօրինակ հարցեր ենք տալիս: Կրկնությունը դիտեք երկուշաբթի 21:00 և ուրբաթ 14:30: Այս թողարկման հյուրն է ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը Նմանատիպ գրառումներ Հյուրանոց ArmComedy 23 – Հայկ Մարության Հյուրանոց ArmComedy 14 – Գոռ Սուջյան, [...]

Read More..

30 օր երաժշտության հետ. օր 27. երգ, որը կուզենայի նվագել իմանալ

Ես հավատում եմ, որ մի օր այնքան հարուստ ու երջանիկ կլինեմ, որ ստիպված չեմ լինի սովորել ու աշխատել, որ ավելի շատ ազատ ժամանակ կունենամ ու վերջապես կհասնեմ հաճելի զբաղմունքների այն կետերին, որը վերջին տասը տարիների ընթացքում միշտ ցուցակից դուրս է թռել ժամանակի սղության պատճառով: Դրանցից մեկը կիթառ նվագելն է: Ես հավատում եմ, որ մի օր նորից կունենամ իմ սեփական կիթառը ու էս երգը կնվագեմ:
Հ.Գ. Բայց ասեք, որ քյառթու տեսահոլովակ ա :D

Read More..

Dazed Daft Punk

Karcum em mer kayqi ayceluneri mecamsanutyan hamar Daft Punkenc “Get Lucky” ergy ayjmyan amenatej hiteric e. Nranc  “Random Access Memories” dzaynaskavarak@ luys ktesni amsi 21-in, isk minch ayd dueti masnakicnery arden vorerod angamhaytnvum en sndusapayl amsagrerum Saint Laurent plplan smokingnerov. Bnakanabar nranc lusakarum e Hedi Slimane@. Mi khosqov, Get Lucky! !

Read More..

Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառում

-Արցախյան պատերազմում բեկումնային դարձած, իսկապես հայոց մերօրյա զինուժի փառքը համարվող Շուշիի ազատագրման մասին արդեն 21 տարի գրվում, խոսվում, քննարկվում, մեկնաբանվում է: Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: 1992թ-ի մայիսի 8-9 ազատագրվեց Արցախի Շուշի քաղաքը, որը բեկումնալից եղավ ամբողջ Արցախյան պատերազմում: Մարտական հրամանի համաձայն հիմնական գործողությունն սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2:30-ին […]

Read More..

ArmComedy 108 – Անուշ օպերա

Դիտեք ArmComedy` շաբաթվա լրատվության երգիծական ամփոփումը ԱրմՆյուզի եթերում: Շաբաթվա լրատվության երգիծական ամփոփում: Դիտեք ԱրմՆյուզի եթերում ամեն չորեքշաբթի և շաբաթ 20:30, կրկնություն` հինգշաբթի 14:30 շաբաթ 23:30 Կիրակի օրերին 11:00-12:00 և 22:10-23:00 ArmComedy ԺԱՄ Արմնյուզի եթերում, դիտեք շաբաթվա երկու թողարկումը իրար հետևից: Այս թողարկման մեջ` Օրվա հյուրն է Արմքոմեդին արտահանելու ընդդիմախոսը Հետընտրական վերջին նյուանսներ Րաֆֆին հրավիրում է [...]

Read More..

Ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդ ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների և աշակերտների հետ տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 14:00, 1-ին մասնաշենքում (1301 լս.)

Read More..

ՀԴՄ Կտրոնների Ապրիլ Ամսվա Խաղարկություն

Մայիսի 11-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների ապրիլ ամսվա խաղարկությունը:
Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:
Շահող Թվերն են.
98793500

Read More..

Միջոցառում՝ նվիրված մայիսի 9-ին

Մայիսի 9-ին համայն հայությունը նշեց Շուշիի ազատագրման 21-րդ տարելիցը: Մայիսի 13-ին ժամը 12:30-ին երկրորդ մասնաշենքի դիմաց ՀՊՃՀ /ՊՈԼԻՏԵԽՆԻԿ/ Էներգետիկական ֆակուլտետի Ուսանողական Խորհուրդը կներկայացնի Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառում: Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու այդ գեղեցիկ միջոցառմանը: Մամուլի և լրատվության հանձնաժողով

Read More..

Գրիմ եղբայրների հեքիաթները

Ամբողջ գիրքը կարդալուց հետո հիմա արդեն կարող եմ ընդհանուր տպավորություններով կիսվել:

Չնայած փոքր ժամանակ արդեն մի անգամ կարդացել էի Գրիմ եղբայրների հեքիաթները, բայց մեծ հասակում, այն էլ դասի համար կարդալը լրիվ ուրիշ տպավորություն թողեց: Ասեմ, որ ընդհանուր տպավորությունս զարմանքն էր: Դրա համար մի քանի կետով կգրեմ, թե հատկապես ինչն ինձ զարմացրեց:

Հայտնի հեքիաթների տարբեր մեկնաբանությունները

Եթե ձեզ ասեմ՝ Մոխրոտը պատմեք, ի՞նչ կասեք: Հաստատ ձեզնից ոչ ոք բաց չի թողնի կախարդուհի մորաքրոջը (թե՞ ուրիշ ազգական էր, հիմա չեմ հիշում), կառք դարձած դդումը, կեսգիշերի զանգերն ու ամբողջ քաղաքով մեկ կոշիկի տիրոջը փնտրելը: Գրիմ եղբայրների մեկնաբանության մեջ ոչ մի էդպիսի բան չկար: Էստեղ ավելի շատ շեշտը դրված էր մահացած մոր գերեզմանի վրա, որի մոտ աճող ծառի թռչուններն էլ հենց Մոխրոտին սիրուն շոր տվեցին: Կառքի մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա, այսինքն՝ չենք իմանում, թե ինչպես է հասնում պալատ: Էլ չեմ ասում, որ երեք անգամն էլ ինքնակամ է պալատից փախչում, ու վերջին անգամ արքայազնը կոշիկը բռնացնում է, Մոխրոտին հետևում, իմանում՝ որտեղ է ապրում, հաջորդ օրն ուղիղ նրանց տուն գնում: Ավելին՝ ոտքի բութ մատն ու կրունկը կտրած քույրերին էլ դեռ ձիով տանում է, բայց թռչունները երգում են, որ նրանք սուտի են, արքայազնը հետ է գնում:

Կարմիր գլխարկն էլ էր ահագին տարբեր: Էստեղ երկու գայլ կար: Երկրորդին Կարմիր գլխարկը չէր խաբվում, բայց հետևել, եկել, տատիկի տան մոտ նստել էր: Վերջը տատիկը սասիկու տաք ջրի մեջ վառեց էդ մի գայլին: Հետաքրքիր է, որ Շառլ Պերոյի Կարմիր գլխարկն էլ է տարբեր. էնտեղ էդպես էլ տատիկն ու Կարմիր գլխարկը մնում են գայլի փորի մեջ:

Բա Սպիտակաձյունի՜կը... պարզվում է՝ էստեղ խորթ մայրը երեք անգամ է խաբում, երկու անգամը թզուկներն են փրկում, իսկ վերջում ոչ թե արքայազնի համբույրից է ուշքի գալիս, այլ թափանցիկ դագաղը տեղափոխելիս ցնցվում է, կոկորդին կանգնած թունավոր խնձորը դուրս է թռնում, աղջիկն արթնանում է:

Գորտ արքայազնի մեջ գորտը փոխակերպվում է ոչ թե արքայադստեր համբույրի արդյունքում, այլ որովհետև վերջինս ջղայնությունից նրան շպրտում է պատին:

Մեկ էլ զարմացա, երբ իմացա, որ Բրեմենի խորհրդանիշը համարվող երաժիշտները երբեք Բրեմենում չեն եղել;

Հայկական հեքիաթների հետ նմանությունը

Ինձ համար գաղտնիք չեն հեքիաթների թափառող սյուժեները, ու ասենք Սևուկ ուլիկի տարբերակը յոթ ուլիկներով կարդալիս չզարմացա, բայց ինձ թվում էր՝ կան հեքիաթներ, որոնք շատ տիպիկ ազգային են, ոչ մի ազգ չունի դրանցից: Մեկն Անբան Հուռին է, մեկն էլ Կիկոսի մահը: Բայց արի ու տես, որ Գրիմ եղբայրների մոտ երկուսի նմանակն էլ գտա: Մեկը կոչվում էր Երեք մանողները, մյուսը՝ Խելացի Էլզան: Իհարկե, սյուժետային առումով գրիմյան տարբերակներն ավելի հարուստ էին, բայց պիտի ասեմ, որ Թումանյանի մեկնաբանությունը շատ ավելի համով է (կամ էլ գերմանական մշակույթը լավ չեմ հասկանում): Ավելին՝ նույն Խելացի Էլզայում չծնված երեխայի մահը սգալն ավելի շատ հետին պլան էր մղած, շեշտը դրված էր նման բան մտածող Էլզայի խելքի վրա, ու ամուսնանալուց հետո էլ Էլզան ուրիշ բաներ էլ է անում:

Ի դեպ, Խելացի Էլզայի երկրորդ մասը հիշեցնող սյուժե կա նաև Ֆրեդի ու Քեյթի մասին պատմող հեքիաթում, որտեղ Քեյթն էլի նույնքան դեբիլոտ է, որքան Էլզան: Բայց մյուս կողմից, այս հեքիաթը նաև Բարեկենդանին է նման: Հիմնական տարբերությունն այն է, որ ամուսինը՝ Ֆրեդը, այնուամենայնիվ, շարունակում է խելացի մնալ:

Կանայք

Չնչին բացառություններով բոլոր բարի ու չար հերոսները կանայք էին: Տղամարդիկ ոնց որ օգնող կերպարներ լինեին, կանանց կամակատարներ: Կային խորթ մայրեր, քույրեր, բարի ու սիրուն արքայադուստրեր, կախարդուհիներ, բայց տղամարդիկ հիմնականում Մոխրոտի հոր կամ ձկնորսի (Ձկնորսի կինը, Ոսկե ձկնիկի տարբերակն է) տիպի էին. անդեմ, չերևացող:

Պարզությունը

Բարու ու չարի հստակ սահմանազատման մասին խոսելիս միշտ ասում ենք՝ ինչպես հեքիաթում: Հա՛, նորություն չէր, որ բարին բարի էր, չարը՝ չար, որ հիմնականում բարին սիրուն էր, չարը՝ այլանդակ (որոշ բացառություններով): Բայց հետաքրքիր էր նկատել, թե ինչքան պարզ էր մնացած ամեն ինչ: Օրինակ, տղան տեսնում է աղջկան, առանց երկար-բարակ մտածելու ամուսնության առաջարկ է անում, աղջիկն էլ առանց չեմուչումի համաձայնում է:

Ընդհանուր գծեր

Հատկապես սա գուցե դասիս համար կարևոր լինի: Բազմաթիվ հեքիաթների ընդհանրություններից էր չար խորթ մոր առկայությունը՝ անկախ նրանից նա առանձին սեփական երեխաներ ուներ, թե ոչ: Դա հաստատ մի բան պիտի նշանակի: Հավանաբար էն օրերին հեչ հարգի չէր խորթ մայր ունենալը:

Մեկ էլ ամեն մի խնդիր, կախարդանք, դժբախտություն շատ կոնկրետ լուծում ուներ ու անպայման գտնվում էր մեկը, որը գիտեր այդ լուծումը: Ոչ մի հեքիաթ օդի մեջ չի վերջանում, ոչ ոք կախարդված չի մնում:

Դաժանություն

Առաջին անգամ հեքիաթների դաժանությանը հանդիպել եմ Շառլ Պերոյի Կապույտ մորուքը կարդալիս: Գրիմ եղբայրները չունեն Կապույտ մորուք, բայց մի երկու տեղ անտանելի դաժանության հանդիպեցի: Մեկը Հավատարիմ Հանսն էր, որտեղ թագավորն իր երկվորյակ տղաների գլուխները կտրում է, որպեսզի Հանսը քարից նորից մարդ դառնա: Մյուսը Նշենին էր, որտեղ խորթ մայրը տղային սնդուկում փակելիս սխալմամբ կտրում է գլուխը, թաշկինակով կպցնում մարմնին, իսկ հետո եփում, ամուսնուն կերակրում, աղջիկն էլ ոսկորները տանում, թաղում է: Դե Մոխրոտի մեջ էլ չեմ ասում, թե ինչպես է խորթ մայրը սեփական աղջիկների բութ մատն ու կրունկը կտրում, որպեսզի կոշիկը հագներով լինի:

Մի խոսքով, մնում է սպասել դասընթացի սկսվելուն և տեսնել, թե դասախոսն ինչ կառաջարկի հեքիաթների մասին: Ի դեպ, եթե հետաքրքրում է, դուք էլ կարող եք միանալ:

Read More..

Զազի Je veux-ն ու մեր եռագույնը

Հլը նայեք էս վիդեոն, տեսեք ինչ լավ ա եռագույնն էրևում մեջը :)) Ձեռի հետ ինձ էլ կտեսնեք թռվռալուց ու երգելուց:
Համ էլ ժողովուրդի ձայնն էդքան ցածր չէր, ինչքան ինձ թվում էր:

Read More..

30 օր երաժշտության հետ. օր 23. երգ, որը կուզենայի հարսանիքիս հնչեր

Հահահա, հարսանի՜ք: Նախ ինձ չեմ պատկերացնում ամուսնանալիս: Իսկ հարսանիք հասկացությունն ընդհանրապես ինձ ահավոր ծիծաղացնում ա: Ամեն դեպքում, եթե հանկարծ նման բան գլխիս գա, այ էս երգը կուզեի հնչեր:

Հույս ունեմ՝ հումորը հասկացաք:

Read More..

Authors